Գլխավոր դատախազը բնականոն է համարում Միհրան Պողոսյանի և Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը բնականոն է համարում:

«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական ընթացքի մեջ է: Արտահանձնման գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով: Միջազգային իրավական կարգավորումների համաձայն՝ այս գործընթացը գաղտնի է: Այսինքն` այն պետությունը, որին դիմում են, պարտավոր է դա չհրապարակել: Նույն գործընթացն է տեղի ունենում նաև Նարեկ Սարգսյանի արտահանձնման պարագայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031