
Սուլշերը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» կենտրոնական պաշտպան պետք չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի տեսնում թիմի պաշտպանական գոտին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդելու անհրաժեշտություն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նորվեգացի մասնագետն առաջնային է համարում այլ դիրքերի ֆուտբոլիստների ձեռքբերումը: Միևնույն ժամանակ, Սուլշերը ցանկանում է թիմում պահպանել Մարկոս Ռոխոյին և հնարավորություն տալ 21-ամյա Աքսել Տուանզեբեին, ով ընթացիկ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ասթոն Վիլլայի» կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր Լիգայի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 65 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը