Բաժիններ՝

«Իմ բախտը բերել է. 500 տարի առաջ ես կարող էի թագավորական ծաղրածու լինել և փողոցում քնել». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ իր բախտը բերել է մասնագիտության հարցում:

«Ես բացարձակապես սովորական մարդ եմ: Այո, մյուսներից մի փոքր լավ եմ հասկանում ֆուտբոլից: Դա ճիշտ է: Բայց դա ինձ յուրահատուկ չի դարձնում: Իմ բախտը պարզապես բերել է, քանի որ 500 տարի առաջ այդ գիտելիքներն ինձ պետք չէին գա: Ես կարող  էի թագավորական ծաղրածու լինել և փողոցում քնել:

Իմ բախտն իսկապես բերել է, որ իմ գլխավոր տաղանդներն ինչ-որ տեղ պետք եկան: Ես գնահատում եմ դա ամեն օր: Խոտի հոկեյի մարզիչները հինգ անգամ ավելի շատ են աշխատում, բայց վաստակում են իմ աշխատավարձի ընդամենը 4 տոկոսը: Ես բավականաչափ խելացի եմ, որ չգերագնահատեմ դա»,- Կլոպին է մեջբերում DW Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս