Փաշինյանը Երևանի կոմունալ ոլորտը հանձնել է Կամո Արեյանին. Դա Մարությանի սրտով չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կոորդինացնում էր Երեւանի կոմունալ ոլորտը (հոսանք, գազ, աղբահանություն, սանմաքրում, ջրամատակարարում եւ այլն)։ Օրերս նրան զրկել են լիազորությունների զգալի մասից՝ կոմունալի համակարգումը հանձնելով Երեւանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին։ Երբեւէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները։

Մեր տեղեկություններով, սա ոչ թե Հայկ Մարությանի, ով դժգոհ է նման որոշումից, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է: Վարչապետը հույս ունի, որ փորձառու Արեյանը կփրկի իրավիճակը վերջնական կոլապսից: Իսկ քաղաքապետարանն ու Մարությանը ջանք չեն խնայել, որ այս ընթացքում Կամո Արեյանի վրա քրեական գործ հարուցվի՝ պատկան մարմիններին են ուղարկվել մեծ թվով քիչ թե շատ կասկածելի փաստաթղթեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031