
«Ինձ թվում է, թե սա երազ է…». Ամերիկացին 768 միլիոն դոլար է շահել

ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակիչ Մանուել Ֆրանկոն դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշոր շահումներից մեկի տերը: Այդ մասին գրել է The Epoch Times թերթը:
Նա 768 միլիոն դոլար է շահել վիճակախաղով: Կանոնների համաձայն՝ երիտասարդը կարող էր փողը մաս առ մաս ստանալ 29 տարվա ընթացքում, սակայն նա որոշում է ընդունել զոհաբերելու շահման մի մասը՝ հնարավորություն ստանալով միանգամից վերցնելու մնացորդը: Այսպես, արդյունքում հաղթողը կստանա 477 միլիոն դոլար: Ըստ որում նա պարտավոր է մուծել դաշնային հարկ 114 ու կես միլիոն դոլարի չափով:
«Ինձ թվում է, թե սա երազ է, եւ ցանկացած պահի ես կարող եմ արթնանալ: Հավատս չի գալիս, թե նման բան կարող էր պատահել այնպիսի հասարակ տղայի հետ, ինչպիսին ես եմ»,- ասել է Ֆրանկոն: Երիտասարդին խորհուրդ են տվել դիմել իրավաբանի ծառայությունների՝ փողը ճիշտ տնօրինելու եւ կարողությունը չվատնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: