Հղիության ընթացքում ցանկացած ինֆեկցիա բարձրացնում է աուտիզմի և դեպրեսիաների ռիսկը
Համաձայն նոր հետազոտության` եթե կինը հղիության ընթացքում սուր գրիպ կամ թոքաբորբ է տարել, մեծ հավանականություն կա, որ երեխան աուտիկ կծնվի և հակված կլինի դեպրեսիաների: Այս մասին գրում է lifter.com.ua` հղում անելով CNN –ին:
Անգամ միզուղինների աննշան ինֆեկցիան հղիների մոտ կարող է ազդել պտղի զարգացման վրա:
Երեխային այդպիսի հետևանքներից պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կանանց հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստում կատարել:
Սա պնդում է անել Վաշինգտոնի համալսարանի մանկաբարձ-գինեկոլոգ ու վերոնշյալ հետազոտության համահեղինակ Քրիստինա Ադամս Ուոլդորֆը: Նրա խոսքով` գրիպի վակցինան լիովին անվտանգ է հղի կնոջ համար:
Ուլդորֆն ու նրա գործընկերները վերլուծել են Շվեդիայի ազգային առողջապահական ռեեստրի պացիենտների տվյալները: Հատուկ ուշադրություն նրանք դարձրին այն հղի կանանց, ովքեր ծննդաբերել էին 1973-2014թթ. ընկած ժամանակահատվածում:
Մասնագետներն ուսումնասիրեցին 1,791,520 երեխաների հիվանդությունների պատմությունները, և նրանց հաջողվեց պարզել, թե նորածիններից ով է վարակվել մոր արգանդում:
Հետազոտողները հայտնաբերեցին, որ, եթե կինը հղիության ընթացքում գրիպ կամ թոքաբորբ է տարել, ռիսկը, որ երեխան աուտիկ կծնվի, մեծանում էր 79 տոկոսով:
Քրիստինա Ադամս Ուոլդորֆը պատմել է, որ մոր արգանդում վարակված երեխաներն ավելի հակված են եղել ինքնասպանությունների:
Այս ռիսկը կախված չէ այն բանից, թե որքան երկար է մայրը հիվանդ եղել սեփսիսով, գրիպով, թոքաբորբով, մենինգիտով, էնցեֆալիտով կամ պիելոնեֆրիտով:
Գիտնականները կապ չեն գտել այդ ծանր հիվանդությունների և բիոպոլյար խաթարման կամ շիզոֆրենիայի զարգացման միջև:
Ադամսն ասում է, որ պետք է ավելի դետալային ու հանգամանալից ուսումնասիրել, թե ինչպես է միզուղիների բորբոքումն ազդում պտղի վրա:
Անհրաժեշտ է նաև լրացուցիչ ուսումնասիրել պտղի ուղեղի առավել խոցելի շրջանները: Զիկի վիրուսային ինֆեկցիան վնասում է նախ և առաջ հիպոկամպը: Այս հատվածը կարող է խոցելի լինել նաև այլ հիվանդությունների համար: Իսկ այն անկյունաքարային դեր է խաղում երեխայի սոցիալական և էմոցիոնալ զարգացման ժամանակ:
Բժիշկ Մարգարեթ Մաքքարթին` Բալթիմորի Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի մասնագետը, ասում է, որ ուղեղը զարգանում է փուլային եղանակով:
Պտղի զարգացման ժամանակ հատուկ իմունային բջիջը կարևոր դեր է խաղում գլխուղեղի կանացի կամ տղամարդկային բնութագրիչների վրա:
Հետազոտողների ենթադրությամբ` դա մեծացնում է նյարդահոգեկան և հոգեկան-նյարդաբանական այնպիսի խաթարումների ռիսկը, ինչպիսիք են աուտիզմը, ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմը, և այլն:
Մաքքարթիի խոսքով` և ուժեղ բորբոքումը հիվանդության կամ ինֆեկցիայի պատճառով, և հիվանդության բուժման եղանակով դրա ճնշումը կարող են ուղեղի զարգացման վրա վատ հետևանքներ թողնել:
Նա ասում է, որ ուղեղի զարգացումը շատ բարդ գործընթաց է, և որոշ բաներ, որոնք համարվում են ուղեղի համար բարերար ազդեցություն գործող, իրականում այդպիսին չեն:
Պատրաստեց 168.am-ը: