
Ոստիկանությունը Ջասթին Բիբերին բերման է ենթարկել թանկ մարզակոշիկների պատճառով

Ոստիկանության աշխատակիցը բերման է ենթարկել կանադացի փոպ-երգիչ Ջասթին Բիբերին՝ նրա դիզայներական կոշիկների վրայի դեկորատիվ տարրի պատճառով: Պատահարի մասին երաժիշտը պատմել է իր Instagram-օգտահաշվի stories-ում։
Իրավապահի ուշադրությունը գրավել է մոխրագույն պլաստիկե պիտակը բեժ Air Max 90 մարզակոշիկների վրա, որոնք Nike ընկերությունն ստեղծել է իտալական Off-White բրենդի հետ համագործակցությամբ: Ոստիկանը կարծել է, թե դիզայներական դետալը ոչ այլ ինչ է, քան այն խանութի մագնիսական ապրանքանիշը, որն երգիչն իբր կողոպտել է:
Սոցցանցում զետեղված տեսահոլովակում 25-ամյա Բիբերը պատմում է պատահարի մասին եւ կատակում, թե Off-White-ի ղեկավար դիզայներ Վիրջիլ Աբլոն իէր գլխին խաղ է սարքել: Ի վերջո երաժշտին հաջողվել է ոստիկանին համոզել, որ ինքը գող չէ, իսկ հագին իրոք նորաձեւ մարզակոշիկներ են: Nike Air Max 90 Off-White մոդելի արժեքը 600 դոլար է: