Բաժիններ՝

Ի՞նչ կընտրի Պոգբան՝ «Ռեա՞լ», թե՞ «Բարսելոնա»

Պոլ Պոգբայի շուրջ խոսակցությունները չեն դադարում: Չնայած այն նորություններին, որ Պոգբան կմնա մանչեսթերյան ակումբում, լրագրողներն ու ինսայդերները շտապում են ֆուտբոլիստին տեղափոխել իսպանական գրանդներից մեկը:

Խոսակցությունները ակտիվացան այն բանից հետո, երբ Պոգբան խոսեց երկու ակուբների մասին:

Պոգբան՝ մադրիդյան ակումբի մասին.

«Ինչպես ես միշտ ասել եմ, «Ռեալ Մադրիդը» բոլորի երազանքն է, աշխարհի ամենախոշոր ակումբներից մեկը:

Զիդանը մարզում է այս թիմը, և դա երազանք է բոլորի համար, ովքեր սիրում են ֆուտբոլը:

Հիմա ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ապագայում: Ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ և ես երջանիկ եմ»,- ասել է Պոգբան:

Պոգբան՝ կատալոնական ակումբի և Չեմպիոնների լիգայի մասին.

««Բարսելոնան» մի թիմ է, որին ես միշտ հետևում եմ: Միշտ կարող ես սովորել, որպես կիսապաշտպան, ես սիրում եմ ֆուտբոլ դիտել: Նրանց համակարգը, մշակույթը, դա կարող է օգնել ինձ:

«Բարսելոնան» հիանալի թիմ է, աշխարհի լավագույններից մեկը: Այս թիմում են բացառիկ ֆուտբոլիստներ …

Այս խաղում ես ուզում եմ զվարճանալ: Միշտ հաճելի է խաղալ աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ես պարտվեցի
«Բարսելոնային» (2015-ին, երբ Պոգբան խաղում էր «Յուվենթուսի» կազմում), բայց միշտ հաճելի է խաղալ լավագույնների դեմ»,- ասել է Պոգբան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս