
«Զիդանն ու «Ռեալը» իդեալական ամուսնություն է». Անչելոտի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձի մասին:
«Զիդանի վերադարձը գիտակցված քայլ էր, և ես չեմ տեսնում ինչ-որ վտանգ նրա համար:
Առաջիկա ամիսների ընթացքում ամեն ինչ լուռ կլինի, և այդ լռությունը պահպանելը շատ կարևոր է: Հազվադեպ, բայց ֆուտբոլում երբեմն պետք է չշտապել:
Հիմա «Ռեալ» վերադառնալը լավ գաղափար է, քանի որ նա հիմա ունի թանկարժեք ժամանակ՝ ամեն ինչ վերլուծելու հնարավորություն և մյուս շրջանին պատրաստվելու ռեսուրսներ:
Զիդանն ու «Ռեալը» իդեալական ամուսնություն է: Նրանք ստեղծված են իրար համար:
Հենց այդ պատճառով ես համոզված եմ, որ այս միությունը օգտակար կլինի երկու կողմերի համար էլ: Մյուս մրցաշրջանում նրանք կպայքարեն թե՛ Իսպանիայում և թե՛ Եվրոպայում»,- ասել է Անչելոտին:
Սիրարփի Աղաբաբյան