Արարատի մարզի 73-ամյա քաղաքացու ջերմոցում հայտնաբերվել է 13 կգ-ից ավելի կանեփ. Shamshyan.com
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանութան Արարատի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 73-ամյա Ժորա Ավետիսյանին պատկանող տան բակն ու առկա կիսակառույց շինությունները:
Զննությամբ շինություններից մեկից, որը օգտագործվում է որպես ջերմոց, հայտնաբերվել է տնկված կանեփի 414 բույս, որի ընդհանուր քաշը կազմել է մոտ 12 կգ 300 գ: Ջերմոցին կից շինությունից ակնհայտ տեսանելի վայրում դրված երկաթյա տարայի (տաշտ) միջից հայտնաբերվել է կանեփի 41 բույս, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 1100 գ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: