
Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. վարորդը չի հայտնաբերվել

Մարտի 24-ին՝ ժամը 00:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի (վարորդը չի հայտնաբերվել) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: