4 տեսակի նշանադրության մատանիներ, որոնք ամենանորաձևն են տվյալ պահին
Նշանադրության մատանի ընտրելը կարող է բավականին ձանձրալի լինել, եթե չգիտես՝ որտեղից սկսել: INSIDER-ը օգնության ձեռք է մեկնում և առաջարկում է մատանիների 4 տարբերակներ, որոնք տվյալ պահին ամենանորաձևն են:
1920-ականների ոճով. մեջտեղում խոշոր ադամանդե քար՝ շրջապատված ավելի փոքր քարերով: 
Ինքնատիպ ոճ. շատ տարածված են ծաղկի տեսք ունեցող մատանիները: 
Ոչ կլորավուն մատանիներ. նորաձև է ցանկացած տեսակի կտրվածքի քար: 
Չափազանց նորաձև են նաև երեք քարերից բաղկացած մոդելները, ինչպիսին Մեգան Մարքլի մատանին է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

