Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Մարտի 24-ին, ժամը 02:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031