Ռուսաստանը զենքի 316 նմուշ է թեստավորել Սիրիայում. Շոյգու
Ռուսական զենքի ավելի քան 300 նմուշ է փորձարկում անցել Սիրիայում: Այդ մասին, ինչպես, հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ընդամենը Սիրիայում մենք փորձարկել ենք ժամանակակից զենքի 316 նմուշ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պետդումայի պաշտպանության կոմիտեի ընդլայնված նիստում: