Սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննության համար կդիմեն միայն պոլիկլինիկաներ

Հայաստանում սոցիալական փաթեթի շահառուները տարեկան պարտադիր կանխարգելիչ բուժզննության համար կրկին կօգտվեն միայն պոլիկլինիկաներից, այլ ոչ թե իրենց ցանկացած բուժհաստատությունից:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝  այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում»,-ասաց Թորոսյանը:

2017թ. հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննումը կարող էին անցնել իրենց կողմից ընտրած ցանկացած բուժհաստատությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031