Բաժիններ՝

Հայտնաբերվել են կործանված եթովպիական ինքնաթիռի երկու սև արկղերը

Մարտի 11-ին հայտնաբերվել են Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկու սեւ արկղերը: Այդ մասին Twitter-ում հայտնել է ավիաընկերությունը:

Աղետի վայրում աշխատող մասնագետները գտել են թռիչքի պարամետրերի ինքնագրիչը եւ խոսքային ինքնագրիչը՝ օդաչուների հետ խոսակցությունների ձայնագրությամբ: Որոնողական գործողությունը շարունակվում է, հավաքվում են հանրանավի բեկորները, որը գետնին բախվելիս ամբողջովկին ավերվել է, մարդկանց մարմնամասերը տանում են նույնականացման:

Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղեւորվում էր Նայրոբի եւ ընկել էթռիչքից վեց րոպե անց: Ընդամենը ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ:

Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս