
Շախմատի հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի է

Շախմատի Հայաստանի կանանց թիմի հաջորդ մրցակիցն աշխարհի առաջնությունում հայտնի է:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող առաջնության 6-րդ տուրում հավաքականը կմրցի Ուկրաինայի թիմի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Եգիպտոս-Վրաստան, Ղազախստան-Հունգարիա, Ռուսաստան-ԱՄՆ, Հնդկաստան-Չինաստան:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանն է:
Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը: