
Toyota-ն և Subaru-ն համատեղ նոր էլեկտրամոբիլ կմշակեն. Kyodo

Toyota եւ Subaru ճապոնական ավտոարտադրողները ձեռնամուխ են եղել համատեղ նոր էլեկտրամոբիլի մշակմանը, որը նրանք ակնկալում են շուկա հանել 2021 թվականին: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ներկայում երկու ընկերությունների ինժեներներն արդեն աշխատում են նախագծի վրա:
Սկզբում Subaru-ն հույս ուներ էլեկտրամոբիլն ստեղծել ինքնուրույն, սակայն մեծ ծախսերի պատճառով որոշվեց նախագիծը սառեցնել հօգուտ այդ բնագավառում Toyota-ի հետ համագործակցության: Համատեղ մշակված ավտոմոբիլները վաճառվելու են երկու բրենդների ներքո:
Ավելի վաղ Toyota-ն հայտարարել էր մինչեւ 2025 թվականը բենզինով կամ դիզելային շարժիչներով աշխատող ավտոմեքենաների թողարկումն ամբողջովին դադարեցնելու մտադրության մասին՝ իր մոդելային շարքում թողնելով միայն հիբրիդները, էեկտրամոբիլները եւ այն ավտոմոբիլները, որոնք աշխատում են ջրածնով:
Բացի այդ, Toyota-ն համատեղ էլեկտրամոբիլներ արտադրելու նպատակով պայմանագիր է կնքել ճապոնական երկու այլ ընկերությունների՝ Suzuki-ի եւ Mazda-ի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: