Բաժիններ՝

Որոնք են աշխարհի լավագույն տեսարժան վայրերը

Սեւիլիայում Իսպանիայի հրապարակը հայտարարվել է աշխարհի լավագույն տեսարժան վայրը: Այդ մասին հայտնել է Stasher-ը:

Ուղեբեռի պահման առցանց-ծառայությունը կազմել է 99 տուրիստական տեսարժան վայրերի ցուցակը: Դրանց վարկանիշային միավորներ շնորհելիս վերլուծաբանները հաշվի են առել զբոսաշրջիկների կարծիքները, ամրագրման կայքերում օբյեկտների զետեղման գնահատումները, տրանսպորտի մատչելիությունը, անվտանգության մակարդակը եւ Instagram-ում հիշատակումների քանակը:

Առաջին հնգյակում, բացի Սեւիլիայի Իսպանիայի հրապարակից, տեղ են գտել Մատերհոռն լեռը Շվեյցարիայում, Պյուի դյու Ֆու պատմական վերակառուցումների զբոսայգին Ֆրանսիայում, Կորդովայի մայր մզկիթն Իսպանիայում, ինչպես նաեւ Շեյխ Զայդի մեծ մզկիթն Աբու Դաբիում (ԱՄԷ):

Տեսարժան վայրերի տասնյակ են մտել նաեւ Վան Գոգի թանգարանն Ամստերդամում (Նիդեռլանդներ), Երկնագույն ծովալճակն Իսպանիայում, Ակրոպոլիսը Հունաստանի Աթենքում, Հունգարիայի խորհրդարանի շենքը Բուդապեշտում եւ Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային բնայգին ԱՄՆ-ում: Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժն զբաղեցրել Է 25-րդ տեղը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս