Բաժիններ՝

Թիվ 47 երթուղու ավտոբուսում տղամարդու գրպանից դրամապանակ են գողացել են

Մարտի 7-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվե, որ նույն օրը, ժամը 12.20-իսահմաններում, 47 երթուղու ավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ դրամապանակը գողացել է 29-ամյա Սպարտակ Մ.-ն, որը մարտի 8-ին, ժամը 15.20-ին, Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031