Ժնևում ցուցադրել են աշխարհի ամենահզոր ավտոմոբիլը. այն էլեկտրական է
Խոսքը վերաբերում է ամենահզոր իտալական ավտոմոբիլին, որով թույլատրվում է երթեւեկել սովորական ճանապարհներով եւ փողոցներով: Հաշվի առնելով, որ Իտալիան Ferrari-ի, Lamborghini-ի եւ այլ սուպերքառերի հայրենիքն է՝ նոր ավտոմեքենան պետք է ակնհայտորեն թույլ չլինի, տեղեկացնում է BBC-ին:
Հնարավոր է, որ դա ընդհանրապես պատմության մեջ ամենահզոր ավտոմոբիլին է: Automobili Pininfarina ընկերությունը պնդում է, որ իր Battista մոդելը ժամում մինչեւ 80 կիլոմետր արագություն է հավաքում 2 վայրկյանում, ժամում մինչեւ 220 կիլոմետր՝ 12 վայրկյանում: Մոդելը վերջերս ցուցադրվել է Ժնեւի ավտոշուում եւ արժե 2 միլիոն ֆունտ:
Ավտոմոբիլի հզորությունը համարժեք է 1900 ձիաուժի. դա մոտավորապես կրկնակի ավելի է, քան «Ֆորմուլա-1»-ի բոլիդներինը: Automobili Pininfarina ընկերության ղեկավար Մայքլ Պերշկեի խոսքով՝ այս ավտոմեքենան ապացուցում է, որ էլեկտրաշարժաբերը եւ շահագործական բարձր հատկությունները չեն բացառում միմյանց: