Չինաստանը «Չանե-4» լուսնային առաքելության գիտական տվյալներն անվճար կտրամադրի աշխարհին
Չինական «Չանե-4» ապարատի աշխատանքի գիտական արդյունքները, որը հունվարի 3-ին պատմական վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, անվճար մատչելի կլինեն համաշխարհային հասարակայնությանը:
Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի լուսնային ծրագրի գլխավոր կոնստրուկտոր, Չինաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Ու Վեյժենը: «Չինաստանի «Չանե-4» լուսնային առաքելությունը լավ առաջ է շարժվում,- ասել է Ու Վեյժենը, մարտի 4-ին նրա խոսքը մեջբերում է China Daily թերթը: Դրա գիտական արդյունքներն անվճար մատչելի կլինեն բոլոր ցանկացողների համար:
Գլխավոր կնստրուկտորը նշել է, որ լուսնային ապարատը գտնվում է լավ վիճակում, նրա աշխատանքը կայուն է: «Զոնդն ավարտել է վայրէջքի վայրի տեղագրական հետազոտությունը եւ ներկայում շարժվում է դեպի հյուսիս – արեւմուտք, որպեսզի շարունակի իր գիտական առաջադրանքների կատարումը, այդ թվում՝ տեղանքի հետազոտությունը»,- հավելել է Ու Վեյժենը: Նա նաեւ ընդգծել է, որ «զոնդն արդեն բավական մեծ քանակությամբ գիտական տվյալներ է հավաքել»: «Շատ շուտով դրանք մատչելի կլինեն ամբողջ աշխարհին»,- նշել է ակադեմիկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: