Գերազանցեցին ՀՀԿ-ական իշխանություններին

2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակի երթը կազմակերպելիս հեղափոխական իշխանությունները գերազանցեցին նախորդ՝ ՀՀԿ-ական իշխանության բոլոր «լավագույն» ավանդույթները։ ԶԼՄ-ներում արդեն իսկ հրապարակումներ էին եղել այն մասին, որ մարզպետներն իրենց մարզերի բնակիչներին կոչ են արել հավաքվել ու իրենց՝ մարզպետների գլխավորությամբ գալ և  մասնակցել Մարտի 1-ի երթին։

Բայց, ըստ երևույթին, մարդաքանակը, այնուամենայնիվ, բավարար չի եղել։ Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին երեկ իրենց ուսուցիչների հետ աշակերտներ են ներգրավվել՝ ինչպես մարզերից, այնպես էլ՝ երևանյան դպրոցներից։ Նրանց բերել են ավտոբուսներով։ Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի բոլոր հատվածներում կարելի էր նկատել դպրոցականների ու ուսուցիչների խմբերի, ովքեր հավաքվել էին սահմանված ժամին երթին մասնակցելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031