Բաժիններ՝

Tesla-ն սկսել է սեդանի ամենաէժան տարբերակի՝ Tesla Model 3-ի վաճառքը

Tesla ընկերությունը մարտի 1-ին հայտարարել է Tesla Model 3 սեդանի վաճառքներն սկսելու մասին՝ 35 հազար դոլար գնով՝ ցուցանիշ, որին նա ձգտում էր 2017 թվականին այդ մոդելի արտադրության սկզբից, բայց որը մինչեւ վերջերս կազմում էր 45 հազար դոլար: Նման պատվերի հնարավորությունը հայտնվել է արտադրողի կայքում։

Սակայն հայտարարված արժեքը նվազագույնն է: Այդ լրակազմում տեղակայված մարտկոցը թույլ կտա առանց լրալիցքավորման ընթանալ շուրջ 350 կիլոմետր: Մեկ լիցքավորմամբ մինչեւ 520 կիլոմետր վազքի առավելագույն հեռավորությամբ լրակազմն արդեն կնստի 43 հազար դոլար:

Ինքնաղեկասարքով ավտոմոբիլ ստանալ ցանկացողները, ինչը նշանակում է ավտոմեքենայի՝ արագանալու կամ արգելակելու ունակությունը՝ կախված մյուս ավտոմեքենաների երթեւեկությունից կամ արգելքների առկայությունից, արժե եւս երեք հազար դոլար:

Իսկ լիակատար ինքնաղեկասարքի օպցիոնով հանդերձումը, երբ ավտոմեքենան ի վիճակի է առաջադրված հասցեով ինքնուրույն ընթանալու երթեւեկության հոսքում եւ կայանվելու, կնստի եւս հինգ հազար դոլար: Պատվիրատուին ավտոմոբիլի մատակարարման ժամկետները կկազմեն երկուսից մինչեւ չորս շաբաթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս