ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով մարտի 1-ից  կտեղաբաշխի 1,300,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան 9․5% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` 24 ամիս շրջանառության ժամկետով։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100․000 ՀՀ դրամ։

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից

Տեսանյութեր

Լրահոս