Ընտանիքը ձեր ամրոցն է, որն անհրաժեշտ է մշտապես պաշտպանել օտարների մշտական ներխուժումներից
Ընտանիքը սրբազան շրջան է, Ձեր ամրոցը, որն անհրաժեշտ է մշտապես պաշտպանել օտարների մշտական ներխուժումներից:
Ամուսինը և կինը պետք է լինեն ամեն ինչ մեկը մյուսի համար:
Կինը չպետք է ամուսնուց պահի ոչ մի գաղտնիք, որոնցով նա կիսվում է ուրիշների հետ, հավասարապես ամուսինը չպետք է գաղտնիք ունենա կնոջից, որոնք նա պատմում է ուրիշներին:
Կնոջ սրտում պետք է թաղված լինեն ամուսնու թերությունները, իսկ ամուսնու սրտում` կնոջ թերությունները:
Ամուսինները երբեք չպետք է իրենց այնպիսի կատակներ թույլ տան, որոնք կարող են վիրավորել մյուսի զգացմունքները:
Ընտանիքը սրբազան վայր է, երկնքի սիմվոլը, հայելի, որում մենք տեսնում են մեր արտացոլանքը:
Քո երջանկությամբ մի հպարտացիր ուրիշների առջև:
Ընկերները և ծանոթները չպետք է խառնվեն Ձեր ընտանեկան կյանքի մեջ:
Ամուսինները պետք է հաստատապես համոզված լինեն նրանում, որ նրանք ամբողջովին պատկանում են մեկը մյուսին, ինչը նրանց տալիս է ազատության, հանգստի և վստահության զգացողություն:
Հետևեք այն բանին, որպեսզի անհամաձայնության ոգին չթափանցի ընտանիք:
Եթե Դուք ձգտեք միասնության, ապա անհամաձայնությունները կվերացվեն և ընտանիքում նորից կտիրի սերը:
Ամուսինը և կինը պետք է հիշեն, որ կարող են առաջ գնալ` չդատապարտելով իրենց դժբախտ կյանքի` ծագած տարաձայնությունների պատճառով:
Պաշտպանեք Ձեր տունը և Ձեր հարաբերությունները չար ուժերից: Չար ուժերը մեր կյանք են տալիս մարդկանց միջոցով, մենք ինքներս ենք դրանց ներս թողնում: Զբաղվեք Ձեզանով, զարգացեք, աշխատեք Ձեր վրա, դարձեք դարպասներ, որոնց միջոցով Ձեր կյանք կմտնի իմաստությունը, բարությունը և երջանկությունը:
Պատրաստեց 168.am-ը