«Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված». «Ժողովուրդ»

«2018թ. հազար խոշոր հարկատուների ցանկը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր պատկեր է պարզել: Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող:

ՀՀ-ում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ոչ միայն չի զարգացել, այլեւ, ընդհակառակը, գնալով ետընթաց է ապրում: Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, մինչդեռ խնդիրը պահանջում է լուծումներ ՓՄՁ զարգացման համար: Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված:

Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների քսանյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728