
Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները լուծարման եզրին են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի երկու՝ Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները կանգնած են լուծարման եզրին: Պատճառը իրանական անհամեմատ ավելի էժան ցեմենտն է, որի հետ գնային առումով հնարավոր չէ մրցակցել:
Խնդիրը եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի սրված է: Եթե այս գործարանները դադարեցնեն իրենց գործունեությունը, առանց աշխատանքի կմնան մի քանի հազար աշխատողներ: Բացի այդ, Հայաստանը կզրկվի այնպիսի ռազմավարական արտադրանք թողարկելու հնարավորությունից, ինչպիսին ցեմենտն է:
Վրաստանն արգելել է իրանական ցեմենտի ներմուծումը, և վրացական ընկերությունները ցանկանում են գնել հայկական գործարանների վառարանները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: