Ինչպե՞ս «Հոկու» կետի օգնությամբ հեշտ ու արագ անցկացնել գլխացավը

Չինացիները հավատում են, որ ցանկացած հիվանդություն կամ ցավ արդյունք է այն բանի, որ խաթարվում է մարդու մարմնում էներգիայի հոսքը։ «Հոկու» կետը գտնվում է ձեռքի վրա, չինացիները համարում են, որ այդ կետին սեղմելն ազդում է էներգիայի հոսքի վրա։ Նրանց խոսքերով՝ այդ կետն օգնում է գլխացավի անցկացման գործում։

Ինչպե՞ս գտնել «Հոկու» կետը։

«Հոկու» կետը տեղակայված է ձեռքի ափի վրա՝ անմիջականորեն բութ մատի ու ցուցամատի միջև։ Այն գտնելու համար անհրաժեշտ է միավորել այս երկու մատները։ Հոկուն այն կետն է, ուր ափի վրա երևում է մկանը։

Ինչե՞ս օգնել ուժեղ գլխացավի դեպքում։

Կարդացեք նաև

Հենց որ դուք գտնեք «Հոկու» կետը, մյուս ձեռքով այն սեղմեք այնպես, որ ձեր բութ մատը դրվի ձեռքի դրսի հատվածի վրա, իսկ ցուցամատը՝ ձեռքի ստորին հատվածին։ Սեղմման կետն ընկնում է մատի ոսկորի վրա։ Այդ կետը սեղմեք մեկ րոպեի չափով, հետո նույնը կրկնեք մյուս ձեռքի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս