
Մարինացված թարմ սունկ. ավելի հեշտ և արագ չի լինում

Բաղադրիչներ
1. Սունկ – 1 կգ
Մարինադի համար
1. Սխտոր – 5-7 ատամիկ
2. Ձիթայուղ – 160 մլ
3. Գինու քացախ (5%) – 80 մլ
4. Սև աղացած պղպեղ – 1/2 թ/գ
5. Դափնու տերև – 1 հատ
6. Բուրավետ պղպեղ – 3 հատ
7. Աղ – 1 թ/գ
8. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սունկը լվանալ, խոշոր կտրատել:
2. Մարինադի համար խառնել բոլոր բաղադրիչները:
3. Մարինադը լցնել սնկի վրա, ավելացնել մաղադանոս և մանրացրած սխտոր:
4. Դնել սունկը սառնարանի մեջ 5 ժամ, որից հետո կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը