Բաժիններ՝

«Սիմփսոնները» մուլտսերիալը կերկարացնեն ևս երկու եթերաշրջանով

Fox հեռուստաալիքը հայտարարել է «Սիմփսոնները» մուլտիպլիկացոն սերիալը երկու եթերաշրջանով երկարացնելու մասին։

Ինչպես գրում է Variety-ն, 31-րդ եւ 32-րդ եթերաշրջանները թողարկելու պլանների մասին ալիքի ներկայացուցիչները հայտնել են Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսպիսով, 32-րդ եթերաշրջանի ավարտին մուլտսերիալը կունենա 713 էպիզոդ:
«Սիմփսոնները» ամենաերկար մուլտսերիալն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ:

Առաջին մինի-սերիան ցուցադրվել է 1987 թվականի ապրիլի 19-ին «Թրեյսի Ուլման շոու»-ի ժամանակ, իսկ լիարժեք էպիզոդների ցուցադրությունն սկսվել է 1989 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Fox հեռուստաալիքով:

«Սիմփսոնները» հայտնի են ավելի քան 100 երկրների հեռուստադիտողներին: Time հանդեսը 1998 թվականին այն համարել է 20-րդ դարի լավագույն հեռուստատեսային սերիալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս