«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Թաիլանդի «Թաի Ռաքսա Չաաթ» ընդդիմադիր կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել թագավորի քրոջը՝ 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանային:
Եվրասիական բանկը վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում նաև մասնավոր հատվածում և Հայաստանում գյուղոլորտի մի քանի նախագծեր են ֆինանսավորվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը՝ նկատելով, որ դա ուրախալի է։
Փետրվարի 7-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արթուր Մ.-ն:
Փետրվարի 8-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» մակնիշի և «շտապօգնության» ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 31-ամյա վարորդ Սարգիս Սահակյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա ուղևորը և «շտապօգնության» վարորդն ու 39-ամյա ուղևորուհին՝ ավագ բուժքույրը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցՇ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն անդրանիկ նիստում հաստատեց իր կազմն ու ընտրեց փոխնախագահ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շքեղ ավտոբուս է նվեր ստացել «BMC» ընկերության կողմից: Ընկերության բաժնեմասերի 49.9 տոկոսը պատկանում է Կատարի զինված ուժերին, մնացած 50 տոկոսը իրար մեջ կիսում են 2 թուրք գործարար ընտանիքներ:
Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատվեց հանձնաժողովի կազմն ու ընտրվեց փոխնախագահը։
«Խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրև երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ և թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս»:
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր անցկացրեց անդրանիկ նիստը և հաստատեց իր կազմը։ Այն ունի 15 անդամ՝ «Իմ քայլը» խմբացկությունից Վարդանյան Վլադիմիր (հանձնաժողովի նախագահ,), Սերգեյ Ատոմյան, Նազելի Բաղդասարյան, Նիկոլայ Բաղդասարյան, Սիսակ Գաբրիելյան, Սուրեն Գրիգորյան, Արթուր Դավթյան, Աննա Կարապետյան, Վահագն Հովակիմյան, Արուսյակ Ջուլհակյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Նորա Առուստամյան, Քաջիկ Գևորգյան, Գևորգ Պետրոսյան, և «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյան, Տարոն Սիմոնյան։
Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի:
Ստամբուլի Բաղջըլար շրջանում փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
«Համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ մեր ԵՄ գործընկերների և ԵՄ անդամ երկրների գործընկերներից։ Գիտեք, 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են, որոշ պետություններում փաստաթուղթը գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է, մի խոսքով՝ ես այստեղ որևէ քաղաքական նեգատիվ ազդակ չեմ տեսել և այդ մասին նաև ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին էլ հայտարարեց, որ որևէ քաղաքական խոչընդոտ չկա»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չի մեկնաբանում Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև:
Եվս մեկ անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Միջազգային հանրակցությունը պետք է ավելի խիստ սահմանափակումներ կիրառի Իրանի նկատմամբ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին:
Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով, Գերմանիայից, ոմն Աիդա Առաքելյան, Երևանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց:
«ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝ հրապարակի Սիրիայի իշխանությիւնների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։ Ինչո՞ւ է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա»։
«Մենք մի շատ վատ «խասյաթ» ունենք, երբ չեն կրակում, ուրախանում ենք, քանի որ խաղաղություն սիրող ազգ ենք, բայց իրենք այդ ընթացքում պատրաստվում են հաջորդ կրակելուն։ Իսկ ինչո՞ւ են այդքան զենք գնում, պարզ է, որ պատրաստվում են պատերազմի, և իրենց ձեռնտու է, որ մենք չխանգարենք»։
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների թիմը 28 ֆուտբոլիստով հերթական հավաքն է անցկացնում:
Կյանքի 95-րդ տարում Շոտլանդիայում մահացել է անգլիացի կին գրող Ռոզամունդ Փիլչերը:
Ոստիկանները հայտնաբերել են կալանավայրից փախուստի դիմելու մեղադրանքով հետախուզվողի:
Լա Մանշում կործանված ինքնաթիռի մնացորդներում գտնվել է «Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի դիակը:
Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին: