Հայկական կողմը չի մեկնաբանում Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չի մեկնաբանում Վերին  Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի և Վրաստանի միջև:

«Բազմիցս հարցը մեզ տրվել է, մենք փորձել ենք չմեկնաբանել և հիմա էլ կգնանք չմեկնաբանելու ուղղությամբ: Ես միայն կարող եմ ասել, որ դա շատ կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Այնուամենայնիվ, որպեսզի մենք բանակցային պրոցեսներին որևէ կերպ չվնասենք, զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ դա ոչ թե Հայաստան -Վրաստան կամ Հայաստան-Ռուսաստան երկկողմ սահման է, այլ երկու տարբեր գործընկեր պետությունների սահմանն է: Եվ մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ միջամտել ու մեկնաբանել»,- կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս