
Հատապտուղներով թխվածք, որն անհավանական արագ է պատրաստվում

Բաղադրիչներ
1. Վանիլին – 1 թ/գ
2. Փխրեցուցիչ – 1 թ/գ
3. Թարմ հատապտուղ – 400 գ
4. Շաքարավազ – 200 գ
5. Ձու – 1 հատ
6. Մարգարին – 150 գ
7. Կեֆիր – 100 մլ
8. Ալյուր – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Լավ հարել մարգարինը շաքարավազի հետ, ավելացնել ձուն և կեֆիրը:
2. Ավելացնել ալյուր՝ խառնած փխրեցուցչի և վանիլինի հետ:
3. Լցնել խմորը յուղապատ կաղապարի մեջ:
4. Վերևից շարել հատապտուղ և շաքարավազ շաղ տալ:
5. Թխել 25 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը