
Հայաստանը Կատարում դեսպանատուն է բացում

ՀՀ-ն Կատարի Պետությունում դեսպանություն կունենա: Կատարում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:
Կատարում ՀՀ դեսպանի նստավայրը կլինի Դոհայում:
Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ դեսպանության պահպանման ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 93.7 մլն դրամ, որից 53.5 մլն դրամը երեք տարի ժամկետով պատրաստ է տրամադրել կատարական կողմը, իսկ 40.2 մլն դրամի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: 2014թ. Կատարում ՀՀ դեսպան է նշանակվել Գեղամ Ղարիբջանյանը, ով նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանն է: