
«Առանց Նեյմարի՝ ՊՍԺ-ն վտանգի մեջ է». Բուֆֆոն

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը նշել է, որ Նեյմարի վնասվածքը կարող է բացասաբար անդրադառնալ թիմի վրա:
«Ամեն տարի կարծում եմ, որ սա կարող է հենց այդ տարին լինել: Բայց 24 տարի է անցել, ինչ ես փորձում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում:
Շատ դժվար է դա անել: Դու նաև պետք է մի քիչ հաջողություն ունենաս: Հենց հիմա մեզ համար հատուկ ժամանակ է, քանի որ Նեյմարը վնասվածք է ստացել:
Մեզ համար Նեյը շատ կարևոր խաղացող է, քանի որ նա վերջին երեք ամիսների ընթացքում թիմի համար անհավանական բաներ է արել:
Առանց Նեյմարի՝ ՊՍԺ-ն վտանգի մեջ է»,- ասել է Բուֆֆոնը:
Սիրարփի Աղաբաբյան