Բաժիններ՝

Չինաստանում ներկայացրել են «ապագայի սմարթֆոնը»

Vivo ընկերությունը ներկայացրել է Apex 2019 սմարթֆոնը՝ 5G-ով, առանց շրջանակների էկրանով, մատնահետքի սենսորային սկաներով և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Հավանական է, որ այս սմարթֆոնը երբեք չի վաճառվի՝ որպես իրական պրոդուկտ:

Այնուամենայնիվ, որոշ գործառույթներ կհայտնվեն ընկերության այս տարվա մյուս արտադրանքներում: Մանրամասները սարքի մասին խոստանում են բացահայտել MWC 2019-ի ընթացքում:

Ինչպես օրերս ներկայացված Meizu Zero-ն (որը, ամենայն հավանականությամբ, ևս չի վաճառվի), այս սմարթֆոնը ևս չունի ոչ մի ֆիզիկական ստեղներ կամ անցքեր ու միացումներ: Սմարթֆոնը լիցքավորվելու է հետևի մասում տեղադրված մագնիսական միացման միջոցով, որը կարող է օգտագործվել նաև տվյալներ փոխանցելու համար:

Կարդացեք նաև

Apex 2019-ը Qualcomm X50 5G մոդեմն օգտագործող առաջին 5G սմարթֆոնն է, որ ներկայացնում է Vivo ընկերությունը: Գադջետն աշխատում է Qualcomm Snapdragon 855 պրոցեսորով, ունի 256 ԳԲ ներքին հիշողություն և 12 ԳԲ օպերացիոն հիշողություն:

Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկի մասին ընկերությունը լռում է: Դիմացի տեսախցիկը, առհասարակ, բացակայում է: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ցանկանում են, որ մարդիկ ուշադրություն դարձնեն սմարթֆոնի այլ առավելությունների վրա:

Սմարթֆոնի առանձնահատկություններից է նաև մատնահետքի ընդլայնված սկաները: Սկաները հասանելի է ամբողջ էկրանի վրա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս