Բաժիններ՝

Հայտնվել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի թիզերը

Marvel ստուդիան ցուցադրել է «Վրիժառուները. եզրափակիչ» բլոքբասթերի թիզերը, որը պետք է վարձույթ մտնի 2019 թվականի ապրիլին: Հոլովակը փետրվարի 4-ին զետեղվել է YouTube-ում ստուդիայի պաշտոնական ալիքում։

«Այսօր Մեծ խաղի ժամանակ երկրպագուները նոր գրավիչ կադրեր տեսան Marvel-ի «Վրիժառուները. եզրափակիչ» կինոնկարից»,-ասված է հոլովակին կից գրության մեջ, որն ստուդիան ներկայացրել է Super Bowl-ի (ամերիկյան ֆուտբոլի գավաթի եզրափակիչի) հեռարձակման ժամանակ:

Թիզերում ցուցադրված է կիսադատարկ Նյու Յորքը, որի փրկված բնակիչները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Հատուկ ուշադրություն է նաեւ հատկացվում Բազեի աչք անունով հերոսին (Ջերեմի Ռեններ): Ինչպես նշում է The Verge պորտալը, 30 վայրկյան տեւող հոլովակում օգտագործվում են ֆիլմի միայն առաջին 20 րոպեների կադրերը՝ սյուժեի մանրամասները չբացահայտելու համար:

Marvel ստուդիան «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը հրապարակել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին: Կինոնկարի ռուսաստանյան պրեմիերան պլանավորված է 2019 թվականի ապրիլի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս