Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները: Նա նշել է, որ նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Առաջին հարցը եվրոպական ձեռնարկությունների ստեղծման հարցն է: Դրանք հիմնականում գործունեություն են ծավալում ԵԱՏՄ ամբողջ տարածքում և դրանց մասնակիցները տարբեր երկրների ներկայացուցիչներ են: «Սա կարևոր է մեզ համար, քանի որ եվրասիական ապրանքանիշի հայեցակարգն ու համատեղ նախագծերի իրականացումը մեզ համար այսօր շատ ակտուալ է»,-նշել է նա:

Անդրադառնալով միության թվային օրակարգի իրականացման մեխանիզմներին՝ Սարգսյանն ասել է, որ ավելի քան 40 նախաձեռնություն է ստացվել Միության թվային գրասենյակում, որոնցից 8-ը իրագործման փուլում են:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի իրավիճակին 2018 թվականին, մակրոտնտեսական իրավիճակին եւ կայուն տնտեսական զարգացման առաջարկներին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում երեք միջազգային պայմանագրերի ուղղությամբ, որոնցից առաջինը վերաբերվում է գազափոխադրման համակարգի հասանելիության համատեղ իրավունքին, հաջորդը՝ գազի փոխանակման համատեղ ծրագրի իրականացմանը և գազի ընդհանուր շուկայում առևտրային ծրագրին:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում: Հանդիպմանը քննարկվել է կազմակերպության թվային օրակարգը:

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս