
«Չեմպիոնական մրցավազքը դժվար կլինի հաղթել». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է ԱՊԼ-ում կայանալիք խաղերի և չեմպիոնական մրցավազքի մասին կարծիքով:
«Մեզ ծանր շաբաթ է սպասվում. առջևում խաղերն են «Արսենալի», «Էվերթոնի» և «Չելսիի» հետ: Եթե ուզում ենք լինել վերևում, մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Խաղասեղանին դեռ շատ տիտղոսներ և միավորներ կան»,- Գվարդիոլային է մեջբերում BBC-ն:
«Չեմպիոնական մրցավազքը դժվար կլինի հաղթել: Մենք շանս ունենք, բայց մենք պետք է հաղթենք մեր խաղերը: Մենք առավելություն չունենք, բայց պետք է առաջ շարժվենք: Գիտենք՝ ինչ պետք է անենք: Կարող է և պարտվենք: Ֆուտբոլում պետք է դիմանալ մրցակցությանը»,- ավելացրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը