Բաժիններ՝

Գեորգի Մարգվելաշվիլին GIPA-ում դասախոսություններ է կարդալու քաղաքականության թեմայով

Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին GIPA-ում դասախոսություններ է կարդալու «Քաղաքականություն» թեմայով: Դասընթացի նպատակն ուսանողներին քաղաքականության տեսական ու գործնական ասպեկտներին ծանոթացնելն է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Դասախոսությունների ընթացքում կքննարկվեն նաեւ այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք են՝ անհատի դերը հասարակական եւ քաղաքական գործընթացների կազմավորման մեջ, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, ուժերի հաշվեկշիռն ու բաշխումը, զանգվածային հաղորդակցությունները, միջազգային հարաբերությունները, ազգային ամբողջականությունը, բազմազանության պահպանումը, սահմանադրականությունը եւ այլն:

Զուգահեռաբար, սիստեմատիկ ռեժիմով կկատարվի ընթացիկ քաղաքական իրադրության վերլուծություն եւ գնահատում: Ինչպես հայտարարում են GIPA-ում, դասընթացի համար տեղերի քանակը սահմանափակ է, դրանում կընդգրկվի 25 ուսանող: Նրանք ընտրվելու են դիմումների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031