Բաժիններ՝

Բրիտանացի պատգամավորները դեմ քվեարկեցին Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքին

Բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը: Հունվարի 15-ին կայացած վճռական քվեարկության ընթացքում 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո:

Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել է230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում:

Քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Մեյն ասել է, որ ստեղծված իրավիճակում ինքը կարեւոր է համարում կանխավ ապահովել խորհրդարանի պաշտպանությունը:

«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ստանալ այն բանի հավաստումը, որ այս կառավարությունը վայելում է խորհրդարանի վստահությունը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031