
Դերասան Քրիս Փրաթը նշանվել է Շվարցենեգերի դստեր հետ

Հոլիվուդյան դերասան Քրիս Փրաթը հայտնել է, որ նշանվել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ եւ դերասան Առնոլդ Շվարցենեգերի դստեր՝ Քեթրին Յունիս Շվարցենեգերի հետ։
«Թանկագին Քեթրին, ես այնքան երջանիկ եմ, որ դու «այ՛ո» ասացիր: Ես անհավատալիորեն հուզված եմ այն բանից, որ ամուսնանում եմ քեզ հետ»,-գրել է Փրաթը Instagram-ում:
Vanity Fair հրատարակությունն իր հերթին հայտնել է, որ սա 39-ամյա Քրիս Փրաթի երկրորդ ամուսնությունն է: 2017 թվականի դեկտեմբերին ութ տարվա ամուսնությունից հետո դերասանն ապահարզան է տվել Աննա Ֆարիսին: Քրիս Փրաթը հայտնի է դարձել «Գալակտիկայի պահապանները», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» եւ «Ուղեւորները» ֆիլմերում խաղացած իր դերերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: