«Փողոցային բառապաշարով ոչ մեկ Թուրքիային չի կարող սպառնալ». Քըլըչդարօղլուն՝ Թրամփին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես հայտնի է, Թրամփn ասել էր, որ եթե Թուրքիան Սիրիայի քրդական ուժերի վրա հարձակվի, ապա իրենք կավերեն թուրքական տնտեսությունը։

«Ասում են, թե կկործանեն Թուրքիայի տնտեսությունը։ Ակնկալում էի, որ իշխանությունը ամենակոշտ ձևով կարձագանքեր, սակայն դա տեղի չունեցավ։ Եվ ուրեմն պարզ ասում եմ, որ փողոցային բառապաշարով ոչ մեկ Թուրքիային չի կարող սպառնալ։  Ոչ մեկ թող չմոռանա, որ Թուրքիայի Հանրապետությունը չի ստեղծվել օտար ինքնիշխան ուժերի բարյացակամության արդյունքում»,- ասել է ըննդիմադիր կուսակցապետը:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031