
«Ստուգումներ ընթանում են, խնդիրը դատարանում վիճարկում ենք, որովհետև նշված խախտումները չկան». Գագիկ Ծառուկյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ամանորի տոների շեմին ստուգումներ են կատարվել որոշ գազալցակայաններում, եւ հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող կայաններում ՊԵԿ-ը բավականին «լուրջ» ակտեր է գրել, ինչն այժմ պատրաստվում են դատական կարգով վիճարկել:
«Խորհրդարանում այդ մասին հարց ուղղեցինք Գ. Ծառուկյանին։
Նա պատասխանեց․ «Ստուգումներ, բնականաբար, ընթանում են, ընթանում են մշտապես,
ինչ վերաբերում է խնդիրը դատարանում վիճարկելուն, այո, վիճարկում ենք, որովհետեւ
նշված խախտումները չկան»։
Ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հարցրեք համապատասխան մարմիններին»: Տեսակետ կա, որ
դա քաղաքական կոնտեքստ ունի։ «Թող իրենք պատասխանեն նաեւ այդ հարցին։ Ինչ
վերաբերում է մեզ, մենք ստեղծել ենք գազի քննիչ հանձնաժողով` խնդիրն ավելի լայն
հասկանալու համար»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: