Բաժիններ՝

«Անվերահեսկելի Brexit-ի վտանգն աճել է». Յունկեր

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անվերահսկելի ելքի սպառնալիքն աճել է Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ համաձայնագրի դեմ բրիտանական խորհրդարանի քվեարկությունից հետո: Եվրահանձնաժողովը դա չի ցանկանում, բայց ակտիվացնում է Brexit-ի նման տարբերակին նախապատրաստվելը: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Ես ի գիտություն ընդունեցի Համայնքների պալատում կայացած քվեարկության արդյունքները եւ ափսոսում եմ դրանց համար,- ընդգծել է Յունկերը:- Այդ քվեարկությունից հետո Միացյալ Թագավորության չկարգավորված դուրս գալու ռիսկն աճել է: Սակայն մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա, Եվրահանձնաժողովը ակտիվացնում է նախապատրաստությունը՝ երաշխավորելու, որ ԵՄ-ն լիովին պատրաստ է նման սցենարին»: Ընդսմին նա ընդգծել է, որ ԵՄ-ն «իր կողմից շարունակելու էայդ փաստաթղթի վավերացման գործընթացը»: Բացի այդ, Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային «ամենակարճ ժամանակում հստակեցնել իր հետագա մտադրությունները»:

Հունվարի 15-ին կայացած վճռական քվեարկության ընթացքում բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը: 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որն անցյալ տարվա նոյեմբերին հավանության էր արժանացել Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից 1,5 տարվա բանակցություններից հետո: Համաձայնագրի այդ նախագիծը, որի ընդունումը պնդում էր վարչապետ Թերեզա Մեյը, պաշտպանել է 202 պատգամավոր: Այսպիսով, գործարքը մերժվել Է 230 ձայնի տարբերությամբ, ինչը դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենախոշոր պարտությունը վերջին 95 տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս