Բաժիններ՝

Իսկոն ամռանը «Ռեալից» կտեղափոխվի «Յուվենթուս»

Վիճում ես մարզչի հետ, տեղափոխվիր Ռոնալդուի մոտ: Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն հունիսին կփոխի թիմը: Խաղացողի նոր ակումբը կդառնա Թուրինի «Յուվենթուսը»: «Բիանկոներների» նոր մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հետևում է իրավիճակին և պատրաստ է ամռանը ֆուտբոլիստին տանել Իտալիա: Այդ մասին առաջին էջում գրել է Tuttosport-ը:

Սանտյագո Սոլարիի օրոք Իսկոն առաջնության խաղերում մնում է պահեստայինների նստարանին: Մադրիդի «Ռեալի» և «Սոսիեդադի» միջև վերջին խաղում (0:2) իսպանացին դաշտ դուրս եկավ միայն 57-րդ րոպեին և միայն արժանացավ դեղին քարտի:

Կիսապաշտպանով հետաքրքրվում են նաև «Չելսին», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս