Բաժիններ՝

«Սևամորթ մարզիչներին չեն վստահում, մեզ դիտարկում են՝ որպես երկրորդ կարգի մարդկանց». Սամուել Էտո’Օ

Եվ  նորից ռասիզմի մասին: Կամերունցի ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օն պատմել է այն պատճառների մասին, որոնք ստիպել են իրեն նկարահանվել «Ես կապիկ չեմ» ֆիլմում:

«Ես հաղթել եմ Եվրոպայում՝ որպես ֆուտբոլիստ, և պետք է անեմ դա՝ նաև որպես մարզիչ: Որոշ սևամորթ ֆուտբոլիստներ մարզիչ չեն դառնում, բայց աֆրիկացի մարզիչները գոյություն ունեն: Պրոբլեմը նրանում է, որ նրանց նկատմամբ չկա վստահություն, մեզ դիտարկում են՝ որպես երկրորդ կարգի մարդկանց»,- Սամուելին է մեջբերում Sport-ը:

«Ես կապիկ չեմ» ֆիլմը պատմում է ռասիզմի մասին եվրոպական ֆուտբոլում:

Բացի Սամուելից, ֆիլմում նկարահանվել են Սամուել Ումտիտին, Պատրիկ Վիեյրան և Մարիո Բալոտելին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս