Բաժիններ՝

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս