
«Իրանում բնակչության 80%-ը դիտում է թուրքական սերիալներ»

Իրանցի ռեժիսոր Քամալ Թաբրիզին, անդրադառնալով Իրանում թուրքական արտադրության սերիալների նկատմամբ հետաքրքրությանը, նշել է, որ դրանք ունեն բարձր դիտելիություն:
«Հիմնականում արբանյակային ալիքների միջոցով են հեռարձակվում թուրքական սերիալները և վստահորեն կարող եմ ասել, որ Իրանի բնակչության 80%-ն է դիտում է դրանք»,-ասել է Թաբրիզին:
Իրանցի ռեժիսորը միևնույն ժամանակ նկատել է տալիս, որ Իրանի կինոթատրոններում թուրքական ֆիլմեր չեն ցուցադրվում:
«Մինչև օրս Իրանում թուրքական ֆիլմերի շաբաթ նույնիսկ չի եղել»:
Ռեժիսորը նաև նշում է, որ իրանցի ռեժիսորներն ու պրոդյուսերները հաճախ նախընտրում են իրենց ֆիլմերի նկարահանումներն իրականացնել Թուրքիայում: Պատճառաբանությունն այն է, որ հարևան երկիր է, վիզայի ստացումը դյուրին է և ֆինանսապես ավելի մատչելի: